HPM3300E Subrack Module
Kstar-ի HPM3300E առցանց (online) մոդուլային UPS-ը եռաֆազ համակարգ է՝ նախատեսված 19-դյույմանոց սերվերային պահարաններում (rack) ինտեգրվելու համար: Շնորհիվ մոդուլային կառուցվածքի և կոմպակտ չափսերի՝ այն հեշտ է ինտեգրել, տեղադրել և ընդլայնել: Այն ապահովում է առավելագույն հասանելիություն և պաշտպանություն՝ իր ճկուն դիզայնի շնորհիվ ազատ տեղ թողնելով պահարանում տեղադրվող այլ սարքավորումների համար:
Հիմնական առանձնահատկությունները
Կոմպակտ չափսեր
Հեշտությամբ ինտեգրվում է MDC-ներում (մոդուլային տվյալների կենտրոններ) կամ 19-դյույմանոց ստանդարտ պահարաններում
Հեշտ օգտագործում
Կարող է օգտագործվել թե՛ որպես պահարանում տեղադրվող (rack-mounted), թե՛ որպես առանձին կանգնած (tower) UPS
Մոդուլային կառուցվածք
Համակարգը կշարունակի աշխատել նույնիսկ որևէ մոդուլի խափանման դեպքում
Էկոլոգիապես մաքուր և էներգախնայող
Մուտքային հզորության բարձր գործակից (0.99) և բարձր օգտակար գործողության գործակից (96%)
