UCR
UCR-ը Rack/Tower փոխակերպվող UPS լուծում է, որն իր մեջ ներառում է իրական կրկնակի փոխակերպման դիզայն և DSP տեխնոլոգիա՝ տարբեր կիրառությունների համար մաքուր էներգիա և լարման ավելի լավ պայմաններ ապահովելու համար: Ավելին, N+X զուգահեռ ռեզերվացման շնորհիվ այն կարող է հասնել ավելի բարձր հասանելիության և MTBF-ի (անխափան աշխատանքի միջին ժամանակահատված), ինչը թույլ է տալիս լիարժեք պաշտպանել կրիտիկական նշանակություն ունեցող սարքավորումները:
Հիմնական առանձնահատկությունները
Rack/Tower փոխակերպվող դիզայն
Այն կարող է օգտագործվել թե՛ որպես պահարանում տեղադրվող (rack-mounted) UPS, թե՛ որպես առանձին կանգնած սարք:
Պտտվող էկրան
Կարելի է կարգավորել էկրանի պատկերի պտտման ուղղությունը:
Իրական կրկնակի փոխակերպում
Պաշտպանում է կրիտիկական բեռնվածությունը ցանկացած անցումային գործընթացներից կամ լարման անոմալիաներից:
EPO ֆունկցիա
Ունի վթարային անջատման (Emergency Power Off) ֆունկցիա
